Իսրայելում ցուցարարները փակել են Երուսաղեմն ու Թել Ավիվը կապող գլխավոր մայրուղին

Իսրայելցիները գործադուլ ու լայնածավալ բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Գազայի հատվածում պաղեստինյան իսլամիստական «Համաս» շարժման կողմից պահվող պատանդներին:

Ցուցարարները ճանապարհներ են փակել, այդ թվում՝ Թել Ավիվի գլխավոր մայրուղին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում կառավարությանը՝ անհապաղ դադարեցնել Գազայում պատերազմը, միջնորդել, որպեսզի պատանդներն ազատ արձակվեն և չեղարկվի Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու որոշումը:

Օրեր առաջ Իսրայելի քաղաքական-անվտանգության կաբինետը հաստատեց Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը:

DPA-ի փոխանցմամբ՝ Գազայում մնացած մոտ 50 պատանդներից, ենթադրաբար, մոտ 20-ը ողջ են։