Մատչելիության հղումներ

Գազան ուժգին ռմբակոծության է ենթարկվել


Գազայում ռազմական նոր հարձակումների մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից մի քանի ժամ անց Գազան ուժգին ռմբակոծության է ենթարկվել։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ թիրախավորվել են մասնավորապես քաղաքից դեպի արևելք գտնվող տարածքները, տեղից ստացվող հաղորդագրություններում նշվում է, որ վերջին ժամերի հարվածները ամենածանրն են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Ավիահարվածների հետևանքով զոհվել է նաև վեց լրագրող, այդ թվում՝ «Ալ Ջազիրա»-ի հայտնի թղթակից Անաս Ալ Շարիֆը, որոնք հարձակման պահին գտնվում էին «Ալ Շիֆա» հիվանդանոցի վրանում։

«Ռոյթերզ»-ը վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, որ իսրայելական տանկերն ու օդուժը այսօր մասնավորապես ռմբակոծել են Սաբրան, Զեյթունը և Շեջայան՝ Գազա քաղաքի երեք արվարձանները՝ ստիպելով բազմաթիվ ընտանիքների տեղահանվել։

Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակին հրահանգել է թափ հաղորդել նոր հարձակման ծրագրերին՝ «պատերազմը հնարավորինս արագ ավարտելու» նպատակով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG