Մատչելիության հղումներ

«Համաս»-ի բանագնացները Գազայում հրադադարի նոր առաջարկ են ստացել


Գազայի հատված
Գազայի հատված

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի բանագնացները Գազայում հրադադարի նոր առաջարկ են ստացել Կահիրեում՝ 60-օրյա հրադադար՝ պատանդների ազատ արձակման դիմաց։

«Առաջարկը շրջանակային համաձայնագիր է մշտական հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- AFP-ին ասել է պաղեստինցի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Նրա խոսքով՝ այժմ «Համաս»-ը ներքին խորհրդակցություններ կանցկացնի»՝ միջնորդներից ստացված առաջարկը քննարկելու համար։


XS
SM
MD
LG