Զելենսկի. Օդեսայում SOCAR-ի նավթամբարին ռուսների հարվածները դիտավորություն է

Ուկրաինա - Հրդեհը Օդեսայում SOCAR-ի նավթամբարում, 18-ը օգոստոսի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Օդեսայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նավթամբարին ռուսական ուժերի հասցրած հարվածները դիտավորություն է։

«Միտումնավոր ռուսական հարձակում է տեղի ունեցել Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտի վրա։ Այսինքն՝ սա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը», - սոցցանցերում գրել է Զելենսկին։

Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել Օդեսայում SOCAR-ի նավթամբարին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների համաձայն՝ «մի շարք ուղիղ հարվածներից հետո օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հարվածել է Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR-ի նավթամբարինԱդրբեջանն Ուկրաինային ևս 2 միլիոն դոլարի օգնություն կհատկացնիՈւկրաինան առաջին անգամ գազի համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական SOCAR-ի հետ