Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման

Արխիվ

Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման, դատարանը որոշեց նաև Արամ Նավասարդյանից բռնագանձել 4 մլն դրամ՝ վնասի փոխհատուցում, ինչպես նաև 834 հազար դրամ՝ փորձաքննության ծախսերի համար:

Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազն այսօր պահանջել էրԱրամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:

Վարչապետին ուղեկցող շարասյան առաջինմեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում է պահանջել: