Սոնա Մնացականյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր

Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազը պահանջեց Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատախազ Արմեն Բեգլարյանը նաև պահանջեց որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:

Վարչապետին ուղեկցող շարասյան առաջինմեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում է պահանջում:

Երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար:

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, նրա փստաբանները պնդում են՝ դատաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, մեղադրանքն էլ անհեթեթ է համարում:

Հղի կնոջ հարազատները ոչ միայն պնդում են, որ Նավասարդյանն է իրենց դստերը զրկել կյանքից, այլև ընդգծում են՝ եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, Սոնան խաչմերուկի վտանգավոր գոտում չէր կարող հայտնվել:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, Արամ Նավասարդյանի պատժի չափի մասով վճիռը կհրապարակվի 17:50: