Սերբիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույցը ցրելու համար

Սերբիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են:

Շաբաթ երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և այլ քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Վալևոյում: AFP-ի փոխանցմամբ՝ դիմակավորված երիտասարդների մի խումբ հարձակվել է Վուչիչի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության դատարակ գրասենյակների վրա: Այնուհետև նրանք բախվել են ոստիկանների հետ, հրավառ նյութեր, քարեր նետել, իսկ ոստիկանությունը պատասխանել է խլացուցիչ նռնակներով ու արցունքաբեր գազով:

Սերբիայում բողոքի ցույցերը սկիզբ են առել 2024-ի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում նորակառույց տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Ցույցերը գլխավորում են ուսանողները՝ կառավարությունից պահանջելով պատասխանատվության ենթարկել ողբերգության մեղավորներին: