Ռուսական ուժերի հարվածի հետևանքով Խարկովում զոհերի թիվը հասել է յոթի, այս մասին հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ զոհերի թվում են երկու երեխա։ Եվս 20 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, վիրավորվել է։ Քաղաքում սուգ է հայտարարվել։
Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական ուժերն այսօր լուսաբացին զանգվածային հարված են հասցրել Խարկովին՝ այդ թվում արդյունաբերական թաղամասի բնակելի շենքերից մեկին։