Գազայում ևս 8 մարդ է զոհվել, 10 վիրավորվել Իսրայելի հրթիռակոծության հետևանքով, որի թիրախում է եղել փախստականների ճամբարը, հաղորդել են փրկարարները։
Տեղեկատվությունը հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրներից՝ Իրսայելը արգելափակել է անկլավի մուտքը, զինվորականներն էլ հրաժարվել են մեկնաբանություններից։
Պատերազմը, որ սկսվեց 2023-ի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից ու հարյուրավոր մարդկանց գերեվարումից հետո, անցած շուրջ երեք տարում արդեն 60 հազարից ավելի պաղեստինցու կյանք է խլել, անկլավի մեծ մասը հիմնովին ավերվել է։
Անցած շաբաթ էլ Իսրայելի Անվտանգության խորհուրդը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, հաստատեց Գազայի ամբողջական գրավման, հրեական բնակավայրերի կառուցապատման ծրագիրը, որն, ինչպես աջ ծայրահեղական նախարար Բեզալել Սմոտրիչն էր հայտարարել, կթաղի պաղեստինի պետության գաղափարը՝ անկախ այն հանգամանքից, թե քանի երկիր կճանաչի այն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն ակնկալում է Գազայում նոր գործողությունը «բավականին արագ» ավարտել