Պատերազմին վերջ դնելու համար յուրաքանչյուր կողմն էլ ստիպված կլինի որոշ զիջումներ անել. Ռուբիո

«Մենք հիմա աշխատում ենք՝ փորձելով կազմակերպել, որպեսզի նրանք հանդիպեն, ինչը աննախադեպ կլինի», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Միայն այն փաստը, որ Պուտինը ասում է՝ «իհարկե, ես կհանդիպեմ Զելենսկու հետ», դա մեծ բան է։ Այսինքն՝ ես չեմ ասում, որ նրանք այդ սենյակից դուրս կգան որպես լավագույն ընկերներ։ Ես չեմ ասում, որ նրանք այդ սենյակից դուրս կգան խաղաղության համաձայնագրով։ Բայց կարծում եմ` այն փաստը, որ մարդիկ հիմա խոսում են միմյանց հետ, դա տեղի չէր ունենում երեքուկես տարի», - նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ պատերազմին վերջ դնելու համար յուրաքանչյուր կողմն էլ ստիպված կլինի որոշ զիջումներ անել:

«Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշ զիջումներ անել։ Եվ ակնհայտ է, որ հողը կամ այն, թե որտեղ եք գծում այդ սահմանները՝ որտեղ է ավարտվում պատերազմը, լինելու է այդ զրույցի մի մասը։ Եվ դա հեշտ չէ, և գուցե նույնիսկ արդար չէ, բայց դա այն է, ինչ անհրաժեշտ է պատերազմին վերջ դնելու համար», - նշել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետԱՄՆ նախագահը հույս ունի գագաթնաժողով անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ