Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ ուժեղացված ճնշում կիրառել

Գերմանիայի արտգործնախարար Յոհանն Վադեֆուլը երկուշաբթի օրը կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ ուժեղացված ճնշում կիրառել, այդ թվում՝ Ուկրաինայի համար ավելի շատ օգնություն տրամադրել, որպեսզի Մոսկվան գա «արդար և կայուն խաղաղության» համատեքստում զիջումների։

Նա նշել է, որ հարկավոր է ապահովել անվտանգության ամրապնդված երաշխիքներ Կիևի համար, քանի որ Ուկրաինան պետք է կարողանա արդյունավետ պաշտպանվել նույնիսկ զինադադարից և խաղաղության համաձայնագրից հետո։

Եվրոպական առաջնորդները ողջունել էին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքի քննարկումը, բայց նշել, որ Կիևը պետք է ներգրավված լինի ցանկացած տարածքային բանակցության մեջ, և նրա մնացած տարածքները պետք է պաշտպանված լինեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ևս վստահելի անվտանգության երաշխիքների կարիք ունի. Ուլյանով