«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կապ չունի Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի հետ». Ազիզ Ալեքբարլի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբարլին հայտարարություն է տարածել, պնդելով, թե իր կազմակերպությունը հիմնվել և աշխատում է «միջազգային կոնվենցիաներում ամրագրված վերադարձի իրավունքի ապահովման» համար, և այս առումով այն որևէ կապ չունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ նահանգների առաջնորդների միջև ստորագրված հռչակագրի հետ։

«Մեր գործունեության նպատակն է մեր վերադարձը մեր պատմական հողեր։ Համայնքը երբեք չի արտահայտվել Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես ընդգծեց պարոն նախագահը, մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», - ասել է Ալեքբարլին։

Ընդգծելով, որ կազմակերպությունը շարունակելու է աշխատանքը, Միլի Մեջլիսի պատգամավորը հավելել է՝ «հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի վայրեր վերադառնալու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերըՎաշինգտոնից հետո. ինչ է հայտնի, ու ինչն է անհայտ «Թրամփի ուղու» մասին Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը