Մատչելիության հղումներ

Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեն զիջումների գնալ՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Ռուբիո


Երկուշաբթի օրը Վաշինգտոնում Զելենսկիի և մյուսների հետ հանդիպմանը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումներ կլինեն,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Պետքարտուղարն ասել է, որ «Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեն զիջումների գնալ՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»: Միացյալ Նահանգները շարունակելու է ամեն ինչ անել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնելու համար,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի համար «լրացուցիչ հետևանքներ» կլինեն, եթե խաղաղության համաձայնագրի չկարողանա հասնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահը երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման: Վաշինգտոն են մեկնելու նաև եվրոպացի առաջնորդները՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG