Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածել են Եմենում գտնվող «էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտին», որն օգտագործվում էր հութի ապստամբների կողմից:
Գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը «հարված են հասցրել Եմենի խորքերը՝ թիրախավորելով Եմենի ապստամբների կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայի տարածքում հութի ահաբեկչական ռեժիմին ծառայող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտը»: Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ հարված է հասցվել Հազիզի էլեկտրակայանին։
Հութիների կողմից ղեկավարվող հեռուստաընկերությունը հայտնել է, որ էլեկտրակայանին հարվածի հետևանքով անջատվել են որոշ գեներատորներ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Սանայում լսվել է առնվազն երկու պայթյուն։