Մատչելիության հղումներ

Չինաստանը պատրաստվում է Պեկինի կենտրոնում կայանալիք խոշոր ռազմական շքերթին


Զորավարժություններ, արխիվ
Զորավարժություններ, արխիվ

Չինաստանը հաջորդ ամիս Պեկինի կենտրոնում խոշոր ռազմական շքերթ կանցկացնի՝ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը՝ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո։

Ռազմական պաշտոնյաները մամուլի ասուլիսում հայտնել են, որ շքերթին կներկայացվեն հարյուրավոր թռչող սարքեր, այդ թվում՝ կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև ցամաքային տեխնիկա, որոնցից մի մասը երբևէ չի ցուցադրվել հանրությանը։

Սեպտեմբերի 3-ի շքերթը լիովին ցույց կտա «մեր բանակի կարողությունը՝ հարմարվելու տեխնոլոգիական առաջընթացին, փոփոխվող պատերազմական մոդելներին և հաղթելու ապագա պատերազմներում», լրագրողներին ասել է ռազմական շքերթի փոխտնօրեն Ու Զեկեն։

70 րոպե տևող «Հաղթանակի օրվա» շքերթը, որին կմասնակցի 45 զորախումբ, կվերահսկվի նախագահ Սի Ծինպինի կողմից՝ Տյանանմենի հրապարակում, կանցկացվի մի շարք արտասահմանյան առաջնորդների և պատվիրակների ներկայությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, որը ներկա էր նաև 2015-ի շքերթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG