Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի հարվածի հետևանքով Խարկովում զոհեր ու վիրավորներ կան


Ռուսական ուժերի հարվածի հետևանքով Խարկովում զոհերի թիվը հասել է յոթի, այս մասին հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ զոհերի թվում են երկու երեխա։ Եվս 20 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, վիրավորվել է։ Քաղաքում սուգ է հայտարարվել։

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական ուժերն այսօր լուսաբացին զանգվածային հարված են հասցրել Խարկովին՝ այդ թվում արդյունաբերական թաղամասի բնակելի շենքերից մեկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG